Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները հանդիպել են Գագիկ Բեգլարյանի հետ

Ասիական զարգացման բանկի  ներկայացուցիչները հանդիպել են Գագիկ Բեգլարյանի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 12-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ՝ Տարածաշրջանային տրանսպորտի վարչության պետ Քսյաոհոնգ Յանգի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Քսյաոհոնգ Յանգը գոհունակություն է հայտնել այս տարվա մայիս ամսից «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում տեղ գտած բարեփոխումների վերաբերյալ:

Նա նաև նշել է, որ ԱԶԲ-ն էլ իր կողմից ինստիտուցիոնալ առումով ուժեղացրել է ծրագրի կառավարման անձնակազմը և կշարունակի ավելի մեծ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին:

Բեգլարյան էլ գոհունակություն է հայտնել վերջին շրջանում աշխատանքներում նկատվող առաջընթացի վերաբերյալ և ԱԶԲ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել երեք հիմնական հարցերի վրա. «Մեզ համար շատ կարևոր է Երրորդ տրանշի համաֆինանսավորման գործընթացի արագացումն ու ճիշտ կազմակերպումը, համապատասխան մրցույթների հայտարարումը և հարավային կողմի նախագծերի պատրաստումը: Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցմանն աջակցելը, որը կապահովի հյուսիսային հատվածի միացումը հարավին: Սրանք մեզ համար չափազանց կարևոր են, և ԱԶԲ-ից մենք խնդրում ենք արագացնել այդ պրոցեսը»,-նշել է նախարարը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---