ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԼԻԲԱՆԱՆ

PanARMENIAN.Net - Հայերի համաշխարհային կազմակերպության ստեղծման միջոցառումների շրջանակում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մեկնել է Լիբանան: Այցի ընթացքում, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդագրության համաձայն, Ա. Աբրահամյանը կհանդիպի Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո աթոռի առաջնորդ Արամ I-ի, Լիբանանի բարձրագույն ղեկավարաության հետ: Նա նաեւ հանդիպումներ կունենա Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ Հայերի համաշխարհային կազմակերպության սահմանադիր ժողովը նախանշված է ընթացիկ տարվա հոկտեմբերին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---