Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով13 հուլիսի 2013 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին և 14-ին հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հավանական են առատ անձրևներ, քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Արարատյան դաշտում և հարավային կեսում, նաև Տաթևում, միայն տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև, առատ կամ տևական անձրևներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն արդեն նվազել է, առաջիկա օրվա ընթացքում էապես չի փոխվի: Հուլիսի 15-ին շրջանների մեծ մասում տեղումները հետզհետե կդադարեն, թույլ անձրևի հավանականություն կա հյուսիսային կեսում, այն էլ` տեղ-տեղ: Հարավային շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումնմերի եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ: Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները: 13-14-ին Երևանում կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ուշադրություն, երեկոյան ժամերին հնարավոր է սաստիկ քամի 13-15մ/վրկ: Գիշերը +20+22, ցերեկը +31+33, երեկոյան +25+27: Հուլիսի 15-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ, հնարավոր է քամի 10-12մ/վրկ: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, սովորականից շատ ջուր խմել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |