Հակամենաշնորհային մարմինը հետևել է գնաճին գազալցակայաններում![]() 13 հուլիսի 2013 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 7-ից ուժի մեջ մտավ գազի գնի բարձրացման մասին որոշումը, որի հետևանքով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախաձեռնեց դիտարկման գործընթացը գազալցակայաններում՝ չսպասելով բողոքների: Ինչպես PanARMENIAN.Net –ին են հայտնել ՏՄՊՊՀ-ում, դիտարկման արդյունքում պարզվել է, որ դիսպենսերային ռեժիմով աշխատող լցակայաններում 1 խմ գազի գինը աճել է նախկին 180-185 դրամից մինչև 185-190 դրամ, իսկ մեխանիկական ռեժմով աշխատող լցակայաններում աճը կազմել է մինչև 200 դրամ 1 խմ համար նախկին 180-185 դրամի դիմաց: Միաժամանակ գրանցվել են նաև դեպքեր, երբ, օրինակ, մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում 1կմ համար գանձել են 230 դրամ: Այս առնչությամբ հակամենաշնորհային մարմնում հավելեցին, որ դիտարկումից 2 օր անց գնագոյացումն այդ լցակայաններում կարգավորվել է և գինը կազմել է 200 դրամ 1 խմ համար: ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց, որ ամսական 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը կկազմի 156 հազար դրամ, յուրաքանչյուր 1000 խմ դիմաց նախկին 132 հազարի փոխարեն: Նոր սակագինն ուժի մեջ է մտել հուլիսի 7-ից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |