Գագիկ Մինասյան. Բուլղարիայի վեհաժողովի ժամանակ ադրբեջանցիներին արժանի հակահարված ենք տվել

Գագիկ Մինասյան. Բուլղարիայի վեհաժողովի ժամանակ ադրբեջանցիներին արժանի հակահարված ենք տվել

PanARMENIAN.Net - Բուլղարիայում Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական համագործակցության 41-րդ վեհաժողովի ընթացքում ադրբեջանական ու հայկական պատվիրակությունների միջև բախում է տեղի ունեցել: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ասաց, որ այս տարի վեհաժողովի թեման եղել է տուրիզմի զարգացումը անդամ երկրներում: Պատվիրակության ղեկավարը եղել է հենց ինքը` Մինասյանը: Հայաստանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է տուրիզմի զարգացման հեռանկարները երկրում:

Նրա խոսքով, Ադրբեջանի պատվիրակությունը անդրադարձել է այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են իրենց երկրում տուրիզմի զարգացմանը, որոնց թվում նշել է, թե իրենց տարածքների 20 տոկոսն «օկուպացված է»: Մինասյանի խոսքով, իրենք արժանի հակահարված են տվել ադրբեջանցիներին:

Նրանց տարածած բազմաթիվ ստահոդ տեղեկություններին Մինասյանն այսպես է պատասխանել. «Իրենց պատվիրակության անդամ Ազադ Հաջիևն անհիմն մեղադրանքներ է տարածել: Ես նշել եմ, որ իրենք այս ամբիոնն օգտագործում են ապատեղեկատվություն տարածելով: Ես պատասխանել եմ, որ ճշմարտությունն այն է, որ ադրբեջանական տարածքները օկուպացիայի ենթարկված չեն: ԼՂՀ ժողովուրդը հանրաքվե է անցկացրել ու քվեարկել իր անկախության համար: Մինչդեռ ադրբեջանցիներն այդ ամենին պատասխանել են ռազմական գործողույթուններով, և այդ ագրեսիան պարտությամբ է ավարտվել: ԼՂՀ ժողովուրդը պաշտպանել է իր անկախությունը»:

 Ուշագրավ
---