«Ավելի մաքուր Երևանը» սանմաքրման աշխատանքներ է կազմակերպվել «Կարմիր բլուրում»![]() 13 հուլիսի 2013 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մեկնարկած «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքներ են կազմակերպվել Շենգավիթ վարչական շրջանի «Կարմիր բլուր» արգելոց-թանգարանի տարածքում: Մայրաքաղաքն ավելի մաքուր տեսնելու քաղաքապետի կոչին միացել են շուրջ 400 կամավորներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Հնավայրի տարածքի մաքրմանը մասնակցել են նաև վետերաններն ու ՀՀ Ոստիկանական ակադեմիայի կուրսանտները: Աշխատանքներին ներգրավվել են աղբատար ու ջրցան մեքենասարքավորումներ: Երևանի քաղաքապետարանի կամունալ տնտեսության վարչության պետ Կարլեն Ղազարյանը նշել է, որ աղբի կուտակման վայրեր դարձած մի շարք հանգստի գոտիներ, կանաչապատ տարածքներ ու մայրաքաղաքի կարևոր նշանակություն ունեցող այլ վայրեր, նախաձեռնության շնորհիվ ոչ միայն մաքրում են աղբից, այլև այդպիսով փոքր, բայց շատ կարևոր ներդրում է կատարվում դրանց պահպանման հարցում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |