Մեկնարկել է Հայաստան-Վրաստան անցումային կետերի արդիականացման ծրագիրը13 հուլիսի 2013 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի կողմից հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման խնդիրը դեռևս մի քանի տարի առաջ է դրվել պատասխանատու կառույցների առջև: Այդ ուղղությամբ ՄԱԿ-ի կողմից իրականացվող «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցումային կետերի արդիականացում» ծրագրի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ծրագրի խորհրդի` օրերս կայացած հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ անցումային կետերի արդիականացման ծրագիրը մտել է վճռորոշ փուլ. հստակեցվել են շինարարական աշխատանքների մեկնարկի և ընթացքի հետ կապված հարցերը, ծրագրի բոլոր բաղադրիչների ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` առանց ժամկետային լուրջ շեղումների: Հայ-վրացական սահմանի մաքսային սպասարկման որակը բարձրացնելու նպատակով հուլիսի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեի գլխավորած պատվիրակությունը: ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մաքսային ոլորտում փորձի փոխանակմանն ու համագործակցությանը, ինչպես նաև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» սահմանային անցակետերի բարեփոխման ծրագրին առնչվող հարցեր: ՊԵԿ նախագահն առաջարկել է համատեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով մաքսային հայտարարագրերը փոխանակել էլեկտրոնային եղանակով, իսկ մաքսանենգության դեմ պայքարը հայ-վրացական սահմանին արդյունավետ դարձնելու նպատակով երկու գերատեսչությունների միջև ակտիվացնել հարցումների փոխանակումը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |