Իրաքի ԱԳՆ. Մենք չենք կարող կասեցնել զենքի առաքումը Իրանից Սիրիա![]() 13 հուլիսի 2013 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Իրաքն ի վիճակի չէ կասեցնել զենքի առաքումը Իրանից Սիրիա, որն իրականացվում է Իրաքի օդային տարածքով: Այդ մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Խոշիյար Զիբարին: Ըստ ԱԳՆ ղեկավարի, պաշտոնական Բաղդադը դատապարտում է այդ առաքումները և բողոք հայտնում դրանց դեմ, սակայն դադարեցնել զենքի օդային առաքումները Սիրիա ի վիճակի չէ: Խոշիյար Զիբարին հավելել է, որ Իրաքը զենք չի մատակարարում Ասադին և ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում, հայտնում է «Ռոսբալտը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |