Էդուարդ Շարմազանովն այցելել է Բելառուսի Բրեստի մարզ![]() 13 հուլիսի 2013 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզ, հանդիպում ունեցել մարզի նահանգապետ Կոնստանտին Սումարի հետ: Երկուստեք բարձր է գնահատվել ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նոր թափ և որակ հաղորդելու երկկողմ հարաբերություններին: Կոնստանտին Սումարի հետ զրույցում ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-բելառուսական միջտարածաշրջանային համագործակցության աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Սյունիքի եւ ԲՀ Մինսկի մարզերի միջև համագործակցության մեկնարկին, ինչպես նաեւ ՀՀ Արարատի և ԲՀ Բրեստի մարզերի միջեւ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Կողմերը նկատել են, որ հայ-բելառուսական առևտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում, և երկկողմ տնտեսական հարաբերությունները դեռևս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Հայաստանի և Բելառուսի միջև առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով զրուցակիցները մտքեր են փոխանակել Բրեստում գործարար համաժողով անցկացնելու հնարավորության առնչությամբ: Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաեւ Հայրենական Մեծ պատերազմի ամենահերոսական էջերից մեկին`Բրեստի ամրոցի պաշտպանությանը, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով` իրենց անուններն են անմահացրել նաև բազմաթիվ հայորդիներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |