Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը կվերականգնվի վաղն առավոտյան13 հուլիսի 2013 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից մինչև վաղը ժամը 06.00-ն Երևան Ջուր ընկերությունը հայտարարել է Շենգավիթ վարչական շրջանի զգալի մասի, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարման դադարեցման մասին: Պատճառը՝ Շենգավիթում Բագրատունյաց և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում գտնվող խոշոր ջրաբաշխիչ հանգույցի վերակառուցման անհրաժեշտությունն է: Այնտեղ տեղադրված 400մմ տրամագծով 4 փականները վթարային են, որի պատճառով հնարավոր չէ ապահովել նշված տարածքների բաշխիչ ցանցի պահանջվող կառավարելիությունը, ինչը բացասաբար է անդրադառնում տեղի սպառողների ջրամատակարարման վրա: Մյուս կողմից՝ Երևանի քաղաքապետարանը ներկայումս ասֆալտապատում է Բագրատունյաց փողոցը, և հարկ է այնտեղ արագորեն վերանորոգել ջրամատակարարման ցանցը, որպեսզի առաջիկա տարիներին տարածքը մնա բարեկարգ: Ինչպես տեղեկացրեց ընկերության Արևելք շահագործման տնօրինության Շենգավիթ տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը, ներկայումս վթարների դեպքում ստիպված են լինում ջրազրկել զգալի զանգվածներ, մինչդեռ դիտահորում նոր փականների տեղադրումից հետո ողջ տարածաշրջանը հստակ կբաժանվի առանձին գոտիների, ինչը թույլ կտա իրականացնել տեղային ջրանջատումներ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ |