Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմաններրը չեն բարելավվի, գտնում է Սթիվեն Մաննը27 փետրվարի 2006 - 15:23 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ էին վարում միմյանց հետ Ռամբույեից հետո եւ տեղեկացրեցին ԵԱՀԿ նոր նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Մենք նաեւ որոշել ենք կրկին հանդիպել Վաշինգտոնում, հնարավոր է, մարտի առաջին շաբաթվա ընթացքում, լիովին գնահատելու համար Ռամբույեի բանակցությունների արդյունքները եւ որոշելու համար, թե ինչպիսին պետք է լինեն հաջորդ քայլերը»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից համանախագահ Սթիվեն Մաննը, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը: Պատաասխանելով այն հարցին, թե երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը, Ս.Մաննը նշել է. «Ոչ այդքան արագ, սակայն այն պետք է լուծվի: Բանը նրանում է, որ հակամարտության կարգավորման համար պայմանները չեն բարելավվելու: Մենք տեսնում ենք շարունակվող մարդասիրական աղետը բազմաթիվ մարդկանց համար: Ղարաբաղի շուրջ այնքան շատ են անորոշության եւ վախի մթնոլորտում ապրող մարդիկ: Դա ծանրակշիռ պատճառ է կողմերի միավորման եւ կարգովիճակը համատեղ ջանքերով շտկելու համար: Ես կարծում եմ, որ 2006 թվականը լավ տարի է այդ հակամարտությունը կարգավորելու համար»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |