Արցախում ամառային գիտական դպրոց-սեմինար կանցկացվի15 հուլիսի 2013 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-21-ը հայ լեգենդար գիտնական և կոնստրուկտոր ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի հայրենիքում՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում կանցկացվի «Բարդ ֆիզիկական և կենսաբանական համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ» ամառային գիտական դպրոց - սեմինար: Ծրագրի կազմակերպիչներն են Երևանի Պետական Համալսարանը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը, Արցախի Պետական Համալսարանը, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայկական Ծրագրեր (Armsoft) կազմակերպությունը, Ծմակահողի համայնքի ավագանին: Ծրագրի նպատակն է՝ ծանոթացնել երիտասարդ գիտնականներին, ասպիրանտներին և բարձր կուրսի ուսանողներին ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև ստեղծել եռակողմ՝ Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ գիտահետազոտական հարաբերություններ, որոնք կնպաստեն բարձր տեխնոլոգիաների զարգացմանը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախում: ԼՂՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ ծրագրի համանախագահներն են ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Համալիր համակարգերի տեսության լաբորատորիայի վարիչ, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վ. Ա. Ավետիսովը և ԵՊՀ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս. Ա. Նիգիյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |