Ունիվերսիադա. Հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ

Ունիվերսիադա. Հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Կազանի Ունիվերսիադայի իր առաջին մենամարտում Եվրոպայի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը (120 կգ) հանդիպել է Շորի Մաեկավային (Ճապոնիա):

1/8 եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել Եղիազարյանը: Նրա հաջորդ մրցակիցն է լինելու ռուս Սերգեյ Անդրուսիկը:

Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ: Նա առավելության է հասել Բաստիան Կուրցայի (Գերմանիա), Լասլո Անտունոժիչի (Հունգարիա) և Նուրսուլթան Տուրսինովի (Ղազախստան) նկատմամբ:

Իսկ Հարություն Հովհաննիսյանը (55 կգ) և Արամ Ջուլֆալակյանը (66 կգ) զիջել են առաջին իսկ գոտեմարտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---