ՄԻՊ-ը` ՀՀ անձնագիր ստանալու դժվարությունների մասին![]() 15 հուլիսի 2013 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմը հաղորդագրություն է տարածել ՀՀ անձնագիր ստանալու դժվարությունների մասին. «Հասմիկ Գրիգորյանն իր երկու դուստրերի հետ միասին 2013 թվականի ապրիլին Գերմանիայից վերադարձել է Հայաստան: Նա նախկինում ունեցել է ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր և իրեն ու իր դուստրերին ՀՀ անձնագիր տրամադրելու խնդրով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի բաժանմունք: Այնտեղից գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն նրանց՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրումը ձգձգվել է: Հասմիկ Գրիգորյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Պարզաբանումներ ստանալու նպատակով պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որտեղից հայտնել են , որ Գրիգորյանի երկու դուստրերը ճանաչվել են ՀՀ քաղաքացի: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը պաշտպանին հայտնել է նաև, որ գործող կարգի համաձայն` աղջիկներն անձամբ պետք է դիմեն ՀՀ ոստիկանության Շենգավիթի անձնագրային բաժանմունք ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը ստանալու համար: Պաշտպանի միջամտութան արդյունքում Հասմիկ Գրիգորյանն արդեն անձնագրավորվել է ՀՀ անձնագրով, իսկ նրա երկու դուստրերը շուտով կստանան իրենց անձնագրերը: Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |