Սերժ Սարգսյանը Պոդոլսկում տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել![]() 15 հուլիսի 2013 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել այդ ողբերգության արդյունքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` Մոսկվայի ժամանակով 13:00-ին Պոդոլսկի մերձակայքում ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի վարրոդը ՀՀ քաղաքացի է: Վթարի հետևանքով մահացել է 18 մարդ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |