Հ. Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լ. Կոժարային![]() 15 հուլիսի 2013 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարևոր համարեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկասի երկրներ և նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Նրա խոսքով` Հայաստանը պահպանում է տարածաշրջանային համագործակցության սկզբունքները հնարավոր բոլոր ոլորտներում, խորացնում վստահության ամրապնդման միջոցները և մշտապես կողմ է եղել լիարժեք և փոխշահավետ տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը՝ այն դիտարկելով որպես փախվստահության մթնոլորտի ստեղծման կարևոր նախադրյալ: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում, ինչպես նաև փոխգործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության և այլ ոլորտներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան բարձր գնահատեց Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը և մեր երկրի ակտիվ ներգարվվածությունը կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման գործում: Կարևորելով տարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը` Իվան Կոժարան այս համատեքստում նշեց, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և շեշտեց, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Հիմնախնդրի կարգավորման հարցում նա անհրաժեշտ համարեց նաև հասարակությունների միջև շփումների ակտիվացումը, որի ուղղությամբ Ուկրաինան, որպես նախագահող երկիր, մտադիր է ձեռնարկել մի շարք քայլեր: Անդրադառնալով Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդրին` կողմերը կարևորեցին Պայմանագրի շուրջ բանակցությունների վերսկսումը: Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |