Երևանում 142 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության![]() 15 հուլիսի 2013 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում է օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Ըստ այդմ, նախորդ շաբաթ կատարված շրջայցերի արդյունքում պարտավորությունները չկատարած 142 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել Երևանի ավագանու որոշմամբ սահմանված նորմերի պահպանման նկատմամբ խիստ հսկողությունը` հետամուտ լինելով օբյեկտներին հարակից տարածքների պատշաճ բարեկարգման ու կանաչապատման ապահովմանը: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ձեռնարկվել են ծանուցողական և հանրային իրազեկման անհրաժեշտ միջոցառումներ: Հաշվի առնելով օրենդրության և Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջները՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ խստացնել հսկողությունը` բացառելու ապօրինի գործողությունները Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |