Ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին «Բարև, Երևան»-ի դիմումը մերժվեց

Ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին «Բարև, Երևան»-ի դիմումը մերժվեց

PanARMENIAN.Net - Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է «ԿԸՀ-ում և ՀՀ վարչական դատարանում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ» Լուսինե Պետրոսյանի դիմումը և մերժել այն: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ԿՀԸ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: Դիմումատուն նշել էր, որ իրենց ձեռքի տակ մի շարք փաստեր կան, որոնք ապացուցում են, որ ընտրություններն անցել է համատարած խախտումներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---