Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն Ունիվերսիադայում նվաճեց Հայաստանի 6-րդ մեդալը![]() 16 հուլիսի 2013 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն Ունիվերսիադայում նվաճել է արծաթե մեդալ: Նա շախմատի մրցաշարի վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Վեսլի Սոյի (Ֆիլիպիններ) հետ: 9 շախմատիստներ վաստակել են 6,5- ական միավոր, լրացուցիչ ցուցանիշով Սոն դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Անդրիասյանը գրավել է 2-րդ տեղը: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին տուրում հաղթել է Մաքսիմ Աթաբաևին (Թուրքմենստան) և 6 միավորով զբաղեցրել 10-րդ տեղը: Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է ևս 5 մեդալ: Ունիվերսիադայի չեմպիոն է դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), արծաթե մեդալակիրներ են դարձել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) և բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), իսկ բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը (56 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |