ԵԱՀԿ. Քաղաքական երկխոսությունը ղարաբաղյան հարցը կարգավորելու միակ ընդունելի տարբերակն է28 փետրվարի 2006 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական երխոսությունը միակ ընդունելի տարբերակն է մնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած հարցը կարգավորելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահ Կարել դե Գուխտը: Նրա խոսքերով, բոլոր մյուս ճանապարհները չեն համապատասխանում ԵԱՀԿ արժեքներին եւ պարտավորություններին: Եթե հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի որեւէ ձեւի հանգեն, ԵԱՀԿ-ը պատրաստ է շոշափելի ներդրում անել դրա իրականացման համար, նշել է նա, ավելացնելով, որ ավելի մեծ աշխատանք է պետք անել համաձայնագրին ավարտված, լիիրավ, նաեւ միջազգային երաշխիքներով ամրագրված խաղաղ պայմանագրի տեսք տալու համար: Ես կարող եմ խոստանալ, որ ԵԱՀԿ-ը պատրաստ է ուժերի ներածին չափով օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տվյալ գործընթացում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում խաղաղապահ ուժերի տեղակայաման հնարավորությանը, Կարել դե Գուխտը նշել է, որ ԵԱՀԿ-ը պատրաստել է օգնություն ցուցաբերել համաձայնագրի իրականացման գործում, ներառյալ խաղաղապահ ուժերի ստեղծումը կամ տնտեսական եւ բնապահպանական համձայնագրերին աջակցումը, եթե կողմերը դիմեն այդպիսի հարցով: Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործնեությունը, ԵԱՀԿ նախագահը հայտարարել է, որ Բելգիայի նախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին կանեն ամեն հնարավորը խաղաղ գործընթացի առաջխաղացման համար: Ես պատրաստ եմ իմ ողջ ուշադրությունը ուղղել այդ գործընթացին, եւ որեւէ որոշման ընդունման դեպքում մենք կարողեինք ապահովել դրա իրականացումը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |