Փաստաբան. Վարորդին խալաթով են դատարան բերել, որովհետև ձեռքի տակ այլ հագուստ չի եղել![]() 16 հուլիսի 2013 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանը դատարան է բերվել կանացի խալաթով, քանի որ ձեռքի տակ պարզապես այլ հագուստ չի եղել: Այս մասին Риа Новости-ի հետ զրույցում ասել է մեղադրյալի պաշտպան Էրիկ Չաբանովը: « Հիդանդանոցում նրան առաջին օգնություն ցուցաբերելու համար բժիշկները պատռել են հագուստները, իսկ երբ նրան դատարան են տեղափոխել, ձեռքի տակ որևէ այլ շոր չի եղել: Որևէ մեկը մտադիր չի եղել վիրավորել նրան: Ես անընդհատ նրա կողքին եմ եղել, այդ մասին հիվանդանոցում կարող էին տեղակացնել նաև ինձ ու մենք համապատասխան քայլեր կձեռնարկեինք հագուստով ապահովելու համար»,- ասել է Չաբանովը: Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Երեկ նրան դատարանի դահլիճ են բերել կանացի խալաթով և չսափրված, ինչն էլ համացանցում հայերի վրդովմունքի պատճառն է դարձել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |