Բակո Սահակյանն այցելել է Արցախում կազմակերպված ճամբարների մասնակիցներին![]() 17 հուլիսի 2013 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջան: Ծմակահող գյուղում Բակո Սահակյանը հանդիպել է «Ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ» ամառային դպրոց-սեմինարին մասնակցող ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Ողջունելով ներկաներին՝ նախագահ Սահակյանը կարևորել է նման միջոցառումների նշանակությունը գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսանկյուններից՝ հավելելով, որ աշխարհահռչակ ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի ծննդավայրում գիտական այսպիսի հավաքների անցկացումը խորհրդանշական է: Այնուհետև Արցախի Հանրապետության նախագահն այցելել է Քոլատակ գյուղում ԼՂՀ սպորտային զբոսաշրջության ֆեդերացիայի և «Ապագա սերունդներ» հիմնադրամի կողմից կազմակերպված ամառային ճամբար և հանդիպել այնտեղ իրենց հանգիստն անցկացնող մարզիկների ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը պահանջված է համարել սպորտային զբոսաշրջության զարգացումը մեր հանրապետությունում՝ նշելով, որ այն պետք է դառնա զբոսաշրջության կարևորագույն ուղղություններից մեկը: Երկու ճամբարներում էլ ջերմ և անմիջական մթնոլորտում ծավալված զրույցի ժամանակ երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |