Էյր Արաբիան պաշտոնապես տվեց Հայաստան իրականացվող չվերթների մեկնարկը16 հուլիսի 2013 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Այսօր Էյր Արաբիա ավիաընկերությունը պաշտոնապես տվեց Հայաստան իրականացվող չվերթների մեկնարկը: Ընկերության ասյօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Էյր Արաբիա ավիաընկերության Կորպորատիվ հաղորդակցությունների և Հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ Հուսամ Րայդանը և ավիաընկերության ՌԴ, ԱՊՀ և Եվրոպա տարածաշրջանային ղեկավար Րավինդրան Բհարաթանը ներկայացրեցին չվերթների բացման և իրականացման հաճախականությունն ու ժամկետները, հնարավոր ուղղություններն ու ավիաընկերության կողմից վարվող գնային քաղաքականության սկզբունքները, քննարկեցին նոր ուղևորափոխադրողի հայաստանյան շուկա ներգրավման անհրաժեշտությունը և նրա կողմից ներկայացված առաջարկների առանձնահատկություններն ու բազմազանությունը: Չվերթները կմեկնեն Շարժայի Միջազգային Օդանավակայանից երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 8:30` ժամանելով Զվարթնոց Միջազգային Օդանավակայան 11:15:Հետադարձ չվերթները տեղի կունենան նույն օրերին` Երևանից մեկնելով 12:35 և կժամանեն Շարժա 15:40 (տեղական ժամանակով): Մինչև օգոստոսի 30-ը Երևան-Շարժա-Երևան հետադարձ չվերթի արժեքը կկազմի 175 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Էյր Արաբիա ավիաընկերությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կտրամադրի 30% զեղչ լրագրողական փաստաթուղթ ներկայցնելու դեպքում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |