Ջավախքի հայերը զորակից են ցումգաիթյան ջարդերին նվիրված Երեւանում անցկացվող ցույցերին

PanARMENIAN.Net - Սամցխե-Ջավախքի հայկական հասարարական կազմակերպությունների խորհրդուրդը հանդես է եկել Երեւանում Սումգայիթյան եղեռնի եւ Ադրբեջանում հակահայ ոճրագործությունների կապակցությամբ անցկացվող համահայկական հանրահավաքի օգտին:Խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ համաշխարհային քաղաքակիրթ հասարակության կողմից Ադերբեջանում տեղի ունեցած հակահայ ոճրագործ քաղաքականության անուշադրության մատնումը առիթ եղավ Հին Ջուղայի հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման: «Ժողովուրդների, նաեւ նրանց մշակույթի ոչնչացումը, անկախ նրանից թե դա ինչ մեթոդներով է իրականացվում պետք է դատապարտվի»,- ասվում է Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունում, հայտնում է «Ա-ինֆոն»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---