Հայաստանում կբացվի ֆրանսիական Սիանս Պո էքս համալսարանի մասնաճյուղ![]() 16 հուլիսի 2013 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի էքս Ան Պրովանսի Սիանս Պո էքս համալսարանի ռեկտոր Քրիստիան Դյուվալին, Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Ստեֆան Բուդրանդիին և Հայաստանի հետ կապի պատասխանտու Ժիլբեր Դերդերյանին: Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ կստորագրվի ակադեմիայի բազայի վրա Ֆրանսիայի Սիանս Պո համալսարանի մասնաճյուղի բացման վերաբերյալ համաձայնագիր: Համագործակցության արդյունքում նախատեսվում է կազմակերպել համատեղ ուսումնական ծրագրեր, իրականացնել հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր: Սիանս Պոյի մասնաճյուղի շրջանավարտներին կտրվեն ֆրանսիական նմուշի դիպլոմներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |