ՀՀ ոստիկանությունում կայացել է հանդիպում ՄԱԿ փախստականների հարցերով ներկայացուցչի հետ![]() 16 հուլիսի 2013 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանությանը և օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են ՀՀ ազգային օրենսդրությունը փախստականներին առնչվող հարցերով միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու և ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականների կարգավիճակի մասին ընթացակարգեր մշակելու անհրաժեշտությունը: Նշված հարցերի կապակցությամբ Քեյթ Փուլերին առաջարկել է կազմակերպել ճանաչողական այց եվրոպական երկրներ, որպեսզի հնարավոր լինի տեղում ծանոթանալ առաջավոր փորձին: Արթուր Օսիկյանն արել է մի շարք առաջարկներ, մասնավորապես, առաջարկվել հնարավորության դեպքում Հայաստան հրավիրել համապատասխան փորձագետների՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների համար փախստականների կարգավիճակի վերաբերյալ սեմինար անցկացնելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական` առկա ակտիվ համագործակցության միջոցով լավագույն արդյունք ստանալու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |