Նախագահ. Չնայած մեծ աշխատանք է կատարվել ստվերը կրճատելու ուղղությամբ, այդուհանդերձ, այն բարձր է![]() 16 հուլիսի 2013 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: Նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ պատրաստվում է այս շաբաթ արդեն կարգադրություն ստորագրել մեկ պատուհանի սկզբունքը ներդնելու նպատակով, որի իրականացման համար կհրավիրվի մասնագիտացված կառույց: «Ես կարծում եմ, որ նոր հսկիչ անցագրային կետերի կառուցման հետ միասին, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այս ոլորտում այլևս որևէ խնդիր չունենանք, ու մեր հսկիչ անցագրային կետերը և իրենց տեսքով, և բովանդակությամբ համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Մենք անցյալ անգամ խոսեցինք և այցի ընթացքում ես տեսա, թե ինչպիսի կրթական, վերապատրաստման հնարավորություններ ունեք: Այդ հնարավորություններից օգտվողների թիվն անպայման պետք է ավելացնենք՝ հասնենք մինչև շարքային տեսուչ: Չափազանց կարևոր է, որպեսզի պատրաստվածության աստիճանը, որ ես արդեն տեսնում եմ ղեկավար անձնակազմի մոտ, առկա լինի նաև միջին և ցածր օղակներում: Սա չափազանց կարևոր է, միգուցե, ավելի կարևոր, քան ավելի բարձր պաշտոններում աշխատողների պարագայում, որովհետև մեր ժողովրդի հետ, մեր քաղաքացիների, հարկատուների և ընդհանրապես, բոլորի հետ, ովքեր հատում են ՀՀ սահմանը, շփվում են շարքային տեսուչները՝ այն մարդիկ, ովքեր ուղղակի ներկայացնում են մեր պետությունը»,-նշել է նախագահը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ՊԵԿ համակարգում աշխատող մարդկանց շփվելու, հաղորդակցվելու կարողությունների զարգացման խնդրին, մանրուք չհամարելով անգամ մաքսային տեսուչի կոկիկ տեսքը, ինչպես նախատեսված է համազգեստ կրելու դեպքում: Այդ ամենը, նախագահի համոզմամբ, վերաբերմունք են ձևավորում մեր պետական կառույցների նկատմամբ: Կրկին ընդգծելով բարեփոխումները մինչև վերջ հասցնելու անհրաժեշտությունը՝ Սերժ Սարգսյանը կարևորել է հարկային տեսուչի և բիզնեսի ներկայացուցիչների ուղղակի շփումը նվազագույնի հասցնելով, առավելագույն արդյունք ապահովելը: «Որքան էլ ասենք, որ մենք վերջին 4-5 տարիների ընթացքում կրկնապատկել ենք բյուջեի եկամտային մասը, այնուհանդերձ, դա բավարար չէ: Բավարար չէ երկու առումով. նախ, մենք այլ մուտքեր, այլ հնարավորություններ չունենք, որպեսզի կատարենք ծախսեր՝ կարողանանք բանակ պահել, ուսուցիչ, բժիշկ վարձատրել: Մենք մշտապես պետք է ավելացնենք մեր հարկային մուտքերը և երկրորդ՝ գիտենք, որ չնայած մեծ աշխատանք է կատարվել ստվերը կրճատելու ուղղությամբ, այդուհանդերձ, այն մնացել է և այլ՝ ավելի զարգացած երկրների հետ համեմատած, բարձր է: Հարկային, մաքսային մարմինների կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որպեսզի նպաստեք մրցակցության ապահովմանը՝ ստեղծելով հավասար պայմաններ: Եթե մեկն ստվերում է աշխատում, մյուսը՝ հարկային դաշտում, բնական է, որ այս երկու տնտեսվարող սուբյեկտների զարգանալու հնարավորությունները միատեսակ չեն: Դա, իհարկե, միայն ու միայն հարկային մարմինների խնդիրը չէ, բայց դուք շատ մեծ անելիք ունեք այստեղ»,-ասել է նախագահը և խորհրդակցության ավարտին հույս հայտնել, որ հաջորդ հանդիպման ժամանակ արդեն անդրադարձ կլինի այսօր ներկայացված ծրագրերի հաջող ընթացքին: ՊԵԿ-ի այսօրվա մոտեցումները, Հանրապետության նախագահի համոզմամբ, անկասկած հնարավորություն են տալու համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել ՊԵԿ աշխատակիցներին իրենց կարևոր առաքելությունն իրականացնելու գործում, հայտնում են նախագահի աշխատկազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |