Բաքուն վարում է աննախադեպ մի պատերազմ, որը միջազգային կոնվենցիաների համաձայն անվանվում է այլատյացություն28 փետրվարի 2006 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք` ընդդեմ Ադրբեջանի հակահայ ոճրագործ քաղաքականության: Հանրահավաքի մասնակիցներն ընդունեցին միջազգային հանրությանն ուղղված դիմում: Դրա մեջ մասնավորապես նշվում է, որ բազում դարերի ընթացքում Ղարաբաղի բնիկ հայ ժողովուրդը Հայաստանին մաս կազմող իր պատմական տարածքում ստեղծել է հեթանոսական ու քրիստոնեական ճարտարապետության հազարավոր գլուխգործոցներ, մշակույթի հուշարձաններ: Օգտվելով պաշտոնական աթեիստական գաղափարախոսությունից, խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը իր գերիշխանության տակ գտնվող հայկական տարածքներում տասնամյակների ընթացքում ծրագրված կերպով ոչնչացրել է հայկական պատմության ու մշակույթի հազարավոր կոթողներ: Հետպատերազմյան շրջանում, ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, Ադրբեջանը չարանենգ մեթոդներով արտաքսում էր տոհմիկ հայ բնակչությանը: Վերակառուցման սկզբում հայկական Նախիջեւանում չէր մնացել ոչ մի հայ: Նման ճակատագիր էր սպասվում նաեւ Ղարաբաղին:1991թ. Բաքուն Ղարաբաղում սանձազերծեց լայնածավալ ռազմական գործողություններ: Ադրբեջանական իշխանությունները Շուշին, Խոջալուն, Աղդամը վերածեցին մահագույժ կրակակետերի, որոնց լռեցումը կենաց ու մահու հարց դարձավ Ղարաբաղի համար:Հայերը հաղթեցին անհավասար մարտում: Հայերը դատապարտված էին հաղթելու, քանզի այլընտրանք չունեին: Ահա արդեն 12 տարի է, ինչ տարածաշրջանում պահպանվում է խաղաղությունը, որի երաշխավորն են հայկական կանոնավոր զորամիավորումները: Եվ այժմ, խնդրի կարգավորման ուղիների միասնական փնտրտուքի փոխարեն, Բաքուն վարում է աննախադեպ մի պատերազմ, որը միջազգային կոնվենցիաների համաձայն անվանվում է այլատյացություն (քսենոֆոբիա), այսինքն` անասնական ատելություն ու անհանդուրժողություն ցանկացած ոչ սեփականի, այս դեպքում` ցանկացած հայկականի դեմ: Հայտարարության տեքստն ամբողջությամբ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |