Հայ փրկարարները մասնակցում են Բելառուսում ընթացող փրկարարների հավաքին16 հուլիսի 2013 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի Գոմելի շրջանում գտնվող «Փրկարար» ճամբարում տեղի ԱԻ նախարարությունն անցկացնում է պատանի հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային հավաք-մրցույթը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների պատանեկան թիմը։ Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ և խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև: Հավաքի ընթացքում թիմերը կմասնակցեն մրցութային մարզական և մշակութային տարբեր միջոցառումների, ինչպես նաև կներկայացնեն իրենց երկիրն ու արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցները: Այս տարի հավաքին մասնակցում է 15 երկրի փրկարարական ջոկատ (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Մոլդովա, Ուկրաինա, ԱՄՆ, Ղազախստան, Ղըրղըզստան, Լատվիա, Լիտվա, Սերբիա, Լեհաստան, Հարավային Կորեա, Տաիջիկստան, Ադրբեջան)։ ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հավաքի փակումից հետո բոլոր մասնակից թիմերը հրավիրված են մասնակցելու Բելառուսի հրշեջ ծառայության հիմնադրման 160-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի կունենա հուլիսի 27-ին` Մինսկում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը |