Սնոուդենին արտահանձնելու կոչով ԱՄՆ-ն դիմել է 5 երկրի![]() 17 հուլիսի 2013 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ նահանգները հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին արտահանձնելու կոչով դիմել է 5 երկրի՝ Հոնկոնգ, Վենեսուելա, Բոլիվիա և Իսլանդիա և Իռլանդիա,այս տեղեկատվությունը հրապարակել է Wikileaks-ը Twitter-ում: ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցն այժմ գտնվում է Ռուսաստանի «Շերեմետեվո» օդանավակայնի տարանցիկ գոտում, նա չի կարող լքել օդանավակայանը, քանի որ նրա անձնագիրն անվավեր է ճանաչվել: Հիշեցնենք, ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը բացահայտել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզության վարչության գաղտնի ծրագրեր, ինչը միջազգային սկանդալի պատճառ է դարձել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |