Պարզվել է Շաքիի ջրվեժում խեղդված քաղաքացու ինքնությունը

Պարզվել է Շաքիի ջրվեժում խեղդված քաղաքացու ինքնությունը

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվել: Պարզվել է, որ Որոտան գետի «Գոշագյոլ» կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Ա. Խաչատրյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՓՈւՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը և Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխից ազատ ևս 8 հրշեջ-փրկարար: Ժամը 23.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա. Խաչատրյանի դին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---