Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում երրորդ խաղում 2-րդ գնդակն է խփել![]() 17 հուլիսի 2013 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է շվեյցարական «Լյուցերնին»: Հանդիպման հաշիվը բացել է Մարվին Դուկշը: Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկել է հաշիվը, և, չնայած, Դարիո Լեցկանոն կարողացել է պատասխան գնդակը հեղինակել, բայց «Բորուսիայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը մինչև ընդմիջում գնդակների տարբերությունը կրկին հասցրել է երկուսի`3:1: Դա «Բորուսիայի» կազմում երրորդ խաղում հայ կիսապաշտպանի 2-րդ գնդակն էր: Մխիթարյանն այդ խաղում ոտքի թեթև վնասվածք է ստացել և փոխարինվել: Սակայն ակումբի բժիշկները համոզված են, որ վնասվածքը լուրջ չէ և ֆուտբոլիստը կկարողանա հուլիսի 27-ին մասնակցել Մյունխենի «Բավարիայի» հետ Գերմանիայի Սուպերգավաթին: Երկրորդ խաղակեսում Մարկո Ռոյսը 4-րդ անգամ է գրավել «Լյուցերնի» դարպասը` 4:1: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |