ԱՄՆ սենատորը կոչ է արել բոյկոտել ՕԽ-2014-ը, եթե Ռուսաստանը ապաստան տա Էդվարդ Սնոուդենին

ԱՄՆ սենատորը կոչ է արել բոյկոտել ՕԽ-2014-ը, եթե Ռուսաստանը ապաստան տա Էդվարդ Սնոուդենին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է դիտարկի 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի բոյկոտը, եթե Ռուսաստանը ապաստան տա Էդվարդ Սնոուդենին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը The Hill պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով բոյկոտը կարող է արդյունավետ գործել: «Այն, ինչ նրանք հիմա անում են, զայրացնող է: Եթե Ռուսաստանը ապաստան տա այդ տղային, դա կլինի իրավունքի խախտում և մեծ ապտակ ԱՄՆ-ին»,- Գրեմի խոսքերն է մեջբերում «Գազետան»:

Լինդսի Գրեմն առաջին սենատորն է, որը կապել է Սոչի-2014-ն ու Սնոուդենին ապաստան տալը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---