Քաղաքապետարանը երկու տարի է՝ չի կատարել հաշմանդամություն ունեցողներին տրված խոստումը![]() 17 հուլիսի 2013 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Դեռևս 2011 թվականի հոկտեմբերին սայլակով տեղաշարժվող անձանց հետ Մարդու իրավունքների պաշտպանը փորձեց օգտվել Երևանի հանրային տրանսպորտից: Ակնհայտ դարձավ, որ Երևանում ոչ մի հանրային տրանսպորտ հարմարեցված չէ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այսօր Հայաստանում ապրում է սայլակով տեղաշարժվող շուրջ 4000 հաշմանդամություն ունեցող անձ, որոնց համար հանրային տրանսպորտը, շենքերն ու շինությունները, նույնիսկ փողոցները շարունակում են մնալ անմատչելի: Դեռ այն ժամանակ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները խոստացան, որ կզբաղվեն այդ հարցով և Չինաստանից Հայաստան ներկրվելիք 66 ավտոբուսները մատչելի կլինեն հաշմանդամություն ունեցողանձանց համար: Ակցիայից անցել է 2 տարի, իսկ Հայաստան ներկրված ավտոբուսները դեռ չեն հարմարեցվելնրանց համար: Քաղաքացիների բոլոր դիմումներն այս հարցի վերաբերյալ մերժվել են` պատճառաբանությամբ, որ դրանք գտնվում են երաշխիքային սպասարկման ժամկետում, և չինական կողմը թույլ չի տալիս դրանց վրա համապատասխան աշխատանքներ կատարել: Չինաստանի կողմից Հայաստանին քաղաքային ավտոբուսների նվիրատվության ծրագրի իրականացման պայմանագրի ուսումնասիրությունից, սակայն, պարզվում է, որ ավտոբուսների երաշխիքային ժամկետը սպառվել է, իսկ պայմանագիրն այլևս ուժի մեջ չէ: Հետևաբար, հայկական կողմն այժմ կարող է առանց խոչընդոտների կատարել հարմարեցման աշխատանքները: Փոխարենը, պաշտոնական գրություններիցտեղեկանում ենք, որ Քաղաքապետարանը բանակցում է Չինաստանի կառավարության հետ՝ ներկրված ավտոբուսների վրա վերելակներ տեղադրելու համար թույլտվություն ստանալու նպատակով և չի կարող հստակ ժամկետներ հայտնել, թե երբ են կատարվելու ավտոբուսների հարմարեցման աշխատանքները: ՄԻՊ աշխատակազմն այսօր հաղորդագրություն է տարածել, որով փաստում է, որ հանրային տրանսպորտի հարմարեցման հարցում Երևանի քաղաքապետարանիանգործության պատճառով ամեն օր խախտվում է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտից անարգել օգտվելու իրավունքը, որն ամրագրված է ինչպես ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանցիրավունքների մասին» կոնվենցիայով, այնպես էլ «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանությանմասին» ՀՀ օրենքով, որի 22-րդ հոդվածում հստակ նշվում է, որ չի թույլատրվում տրանսպորտային միջոցներիմշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համարհարմարեցված չեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |