Յուրգեն Կլոպն անհանգստանում է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի համար![]() 17 հուլիսի 2013 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է որոշ ժամանակով կորցնել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մպիթարյանին, հաղորդում են գերմանական ԶԼՄ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը երեկ մասնակցել է «Լյուցերնի» հետ ընկերական խաղին և աջ ոտքի վնասվածք է ստացել: Նա վնասել է ոտքը մրցակցի դարպասը գրավելիս: «Մեր բժիշկները զննել են Մխիթարյանի ոտքը և օգնություն են ցուցաբերել, սակայն այս իրավիճակն ինձ դուր չի գալիս»,- ասել է Կլոպը: Մխիթարյանը ենթակրվելու է բժշկական հետազոտության, որից հետո էլ հայտնի կդառնա, թե որքան լուրջ է վնասվածքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |