Եվրոպայի հայկական միությունների ֆորումը շնորհակալություն է հայտնել «British Museum»-ին![]() 17 հուլիսի 2013 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը և ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը իրենց շնորհակալության խոսքն են ուղղել Լոնդոնի «British Museum»-ի տնօրինությանը՝ ԵՀՄՖ-ի նամակին պատասխանելու և բողոքին արձագանքելու կապակցությամբ: «British Museum»-ի ղեկավարությունը, արձագանքելով ԵՀՄՖ-ի՝ իրեն ուղղված բողոքներին, փոխել է Բրիտանական թանգարանի 54 սրահի «Հնագույն Թուրքիա» անվանումը «Անատոլիա, Ուրարտու»-ի: Ըստ ԵՀՄՖ-ի, այս տարբերակը համեմատաբար ընդունելի է, չնայած իդեալական տարբերակը կլիներ «Հայկական լեռնաշխարհ, Ուրարտու» անվանումը: Նրանք նշել են, որ կշարունակեն բանակցությունները Բրիտանական թանգարանի մասնագետների հետ կամ առանձին սրահ՝ «Հնագույն Հայաստան, Ուրարտու» վերնագրով ստեղծելու, և կամ «Հայկական լեռնաշխարհ, Ուրարտու» սրահը վերանվանելու կապակցությամբ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |