Երևան Ջուրը որըևէ կապ չունի «7star»- կազմակերպության հետ

Երևան Ջուրը  որըևէ կապ չունի «7star»- կազմակերպության հետ

PanARMENIAN.Net - Ըստ Երևան Ջուր ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոնում ստացված տեղեկությունների՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում, այդ թվում Արաբկիրում, Նոր Նորքում և Մալաթիա-Սեբաստիայում, «7star» անվանմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բնակիչներին առաջարկում է մատուցել ջրի զտիչի մաքրման և սպասարկման ծառայություն, որի դիմաց գանձում է 200-ական դրամ:

Այս կապակցությամբ Երևան Ջուր ՓԲԸ հայտնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ընկերությունը որևէ կապ չունի նշված կազմակերպության հետ: Վերջինս գործում է ինքնուրույն, ծառայության մատուցման առաջարկությունն անում է սեփական նախաձեռնությամբ ու պատասխանատվությամբ:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ զտիչը հանդիսանում է շենքի ներքին ցանցի բաղկացուցիչ մասը, որի տեխնիկական սպասարկումը չի մտնում Երևան Ջուր ՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների շրջանակների մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---