Երևանում իրականացվել են շուրջ 1,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ17 հուլիսի 2013 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագիրը մեկնարկել է վաղ գարնանից: Գլխավոր և երկրորդական փողոցների, մայթերի, բակային տարածքների, ինչպես նաև գրունտային ճանապարհների ընդհանուր շուրջ 2.5 մլն քմ ասֆալտապատման ծավալից տարվա առաջին կիսամյակում իրականացվել են շուրջ 1,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում նախատեսված 18 հենապատերի հիմնանորոգումից 9-ում աշխատանքներն ավարտվել են: Ամբողջությամբ ավարտվել է մինի ֆուտբոլի 19 խաղադաշտերի կառուցման ծրագիրը: 34 շենքերի ճակատային մասերի մաքրման, ներկման աշխատանքներից 14-ում գործընթացն ավարտվել է: Մայթերի սալիկապատման մասով աշխատանքներն ավարտվել են Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակա տարածքում, ինչպես նաև Սայաթ-Նովայի, Մաշտոցի պողոտաներում, Նալբանդյան, Ամիրյան, Աբովյան և մի շարք այլ փողոցներում: Ծրագրով նախատեսված 26.000 հազար քմ-ից առաջին կիսամյակում սալիկապատվել է 15500 քմ-ն: Ընթացքի մեջ են նախատեսված 3 նոր այգիների կառուցման աշխատանքները: Թվով 2 առողջապահական հիմնարկներից 9-րդ մանկական պոլիկլինիկայում ջեռուցման ցանցի տեղադրման և նորոգման աշխատանքները շարունակվում են, իսկ «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում ծրագիրը կմեկնարկի և կավարտվի 3-րդ եռամսյակում: Ընթացքի մեջ են նաև թվով 16 գրադարանների ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները, որոնցից 6-ում դրանք ավարտվել են, մնացած 10 գրադարաններում կավարտվեն սահմանված ժամկետներում: Նախատեսված է 2 թանգարանների ջեռուցման ցանցերի անցկացման ծրագիր, որոնցից Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում աշխատանքներն ընթացքի մեջ են, «Էրեբունի» պատմամշակութային արգելոց– թանգարանում աշխատանքները կսկսվեն 3-րդ եռամսյակում: Թվով 4 երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ջեռուցման ցանցի կառուցման և 2 մշակութային տների հիմնանորոգման աշխատանքները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |