«Շիրակը» ՉԼ որակավորման 2-րդ փուլում 1:1 խաղաց «Պարտիզանի» հետ![]() 17 հուլիսի 2013 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Գյումրիի քաղաքային ստադիոնում Հայաստանի չեմպիոն «Շիրակը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուրընկալեց Բելգրադի «Պարտիզանին»: Հանդիպման մեկնարկում ավելի վստահ էին գործում Վարդան Բիչախչյանի սաները, որոնք առիթը բաց չէին թողնում գրոհելու: Առաջին կեսում հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ուներ Դամեն Դիոպը, նրա հարվածից հետո վստահ գործեց դարպասապահը, իսկ այնուհետև իր թիմին փրկեց պաշտպանը: Ընդմիջումից հետո`48-րդ րոպեին, «Պարտիզանի» դարպասը հեռահար գեղեցիկ հարվածով գրավեց Դավիթ Հակոբյանը` 1:0: Շիրակցիները գոլից հետո էլ շարունակեցին պաշարել մրցակցի դարպասը, սակայն գոլ խփել չէր հաջողվում: Հյուրերը խաղավարտին ակտիվացան ու մի քանի գրոհներ անցկացրին: Մի դրվագում հուսալի գործեց դարպասապահ Արթուր Հարությունյանը, սակայն ավելացված ժամանակում «Պարտիզանին» մեկ միավոր բերեց Վլադիմիր Վոլկովը` 1:1: Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 24-ին: Որակավորվան առաջին փուլում Գյումրիի թիմը երկու խաղերի արդյունքում 3:1 հաշվով առավելության էր հասել Սան-Մարինոյի «Տրե Պեննե» ակումբի նկատմամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |