Բարսելոնայում կայանալիք ջրային մարզաձևերի ԱԱ կմասնակցեն 3 հայ լողորդներ

Բարսելոնայում կայանալիք ջրային մարզաձևերի ԱԱ կմասնակցեն 3 հայ լողորդներ

PanARMENIAN.Net - Բարսելոնայում կհավաքվեն 170 երկրների ավելի քան 2000 մարզիկներ, որպեսզի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 4-ը մասնակցեն ջրային ձևերի 15-րդ աշխարհի առաջնությանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանն ասել է, որ Բարսելոնա կմեկնեն 3 հայ լողորդներ:

50 և 100 մ ազատ ոճում ելույթ կունենան Մոնիկա Վասիլյանը և Վահան Մխիթարյանը, իսկ 50 և 100 մ թիկնալողում` Խաչիկ Փլավչյանը:

Առաջնությանը հավաքականը պատրաստվել է Ծաղկաձորում, որտեղ 14-օրյա հավաք է անցկացրել: Հայ լողորդները մրցավայր են մեկնելու հուլիսի 23-ին:

Առաջնության ծրագրում ընդգրկված են լողը, ջրացատկը, ջրագնդակը, սինքրոն լողը, բաց ջրում լողը, ինչպես նաև նոր ձև համարվող շատ բարձր տարածությունից ջրացատկը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---