Հայ մարզիկները հաջող են մասնակցել հրապարակային հեծանվավազքի երիտասարդական ԵԱ-ին![]() 18 հուլիսի 2013 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալիայի Անադիա քաղաքում նոր մրցակարգով անցկացվել է Եվրոպայի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնությունը: 39 երկրների պատվիրակների թվում էին Հայաստանի երեք մարզիկներ: 18 – ամյա Հովհաննես Հովհաննիսյանը հաջող է մասնակցել բազմամարտում, որում ընդգրկված են 6 մրցաձևեր: Այն ընդգրկվել է նաև Օլիմպիական խաղերի ծրագրում: Հովհաննիսյանը ընթացքից 200 մ վազքում գրավել է 13 -րդ տեղը, ապա առաջինը ճանաչվել 100 շրջան խմբային մրցավազքում , չորրորդը ` 15 կմ սկրեչում, հինգերորդը ` 15 կմ դուրս գալով խմբայինում, 11 –րդը ` 4 կմ հետապնդումով անհատական պայքարում և 10 րդը ` 1 կմ տեղից մեկնարկում : Ընդհանուր արդյունքներով հայ հեծանվորդը գրավել է 9 -րդ տեղը: Մինչև 23 տարեկան հեծանվորդների մրցավեճում Վարշամ Դարբինյանը 4 կմ անհատական մրցավազքում 38 մասնակիցների պայքարում գրավել է 14 –րդ տեղը, իսկ Էդվարդ Մաթոսյանը` 17 –րդ: Նրանք լրացրել են միջազգային վարպետի նորմա: Բոլոր 3 հայ հեծանվորդների արդյունքները լավագույնն են Հայաստանի մարզիկների մասնակցությամբ Եվրոպայի երիտասարդական առաջնություններում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |