Մ.Շահգելդյան. IPAP-ը տարբեր ոլորտներում համագործակցության ռազմավարական ծրագիր է 1 մարտի 2006 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները չափազանց կարեւոր են եւ IPAP ծրագիրը կարեւոր ռազմավարական ծրագիր է, որը ներառում է համագործակցություն քաղաքականության, տնտեսության, քաղաքացիական եւ նույնիսկ բնապահպանական ոլորտներում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքերով, այսօր Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Անվտանգության տնտեսական հարցերը, պաշտպանության ոլորտի կառավարման բարելավում» խորագրով սեմինարը նախատեսում է, որ խորհրդարանը եւս պետք է ներգրավվի ռազմական բյուջեի եւ ֆինանսավորման պլանավորմանն ու մշակմանը: Շահգելդյանը ձեռնպահ մնաց IPAP-ին Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությունը մեկնաբանելուց: «Հարավային Կովկասի երեք երկրները ներկայացրել են իրենց հայտերը եւ դա ոչ ոքի չպետք է մտահոգի: Ես հեռու եմ այն մտքից, թե պետք է գուշակեմ ում կնախընտրի ՆԱՏՕ-ն: Բոլոր երեք երկրները գործակցելու են անհատական ծրագրերով: Վրաստանն արդեն անցել է դիտարկումը եւ այնտեղ մեկնարկել է երկրորդ փուլը: Հերթը Հայաստանինն է: Պետք չէ մոռանալ, որ ՆԱՏՕ-ի հետ Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հարաբերությունների նպատակներն ու բնույթը տարբեր են»,-ասել է Շահգելդյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |