Հայաստանի ջերմոցային տնտեսությունները սկսել են հետաքրքրել ներդրողներին18 հուլիսի 2013 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակներում «Կագա գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երկարաձգվեց մինչև երեք տարի ժամկետով: Վարչապետի խոսքով՝ ընկերության ներդրումների շնորհիվ կստեղծվի 60 աշխատատեղ: Ընկերությունը զբաղվում է ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմամբ: Վարչապետը հավելեց՝ փորձը ցույց է տվել, որ ջերմոցային տնտեսությունը շահութաբեր բիզնես է, և բավականին հետաքրքիր է դարձել ներդրումների համար: ՀՀ Կոտայքի մարզում կառուցվող 3 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1.25 մլրդ ՀՀ դրամի չափով: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել հոլանդական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 0.84 մլրդ դրամի արտադրանք (2014թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ և Վրաստան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |