Փայտանյութ տեղափոխելիս քաղաքացին գլորվել է ձորն ու մահացել![]() 18 հուլիսի 2013 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգի աջ քունքային շրջանի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1989 թ. ծնված Գարիկ Հակոբյանը: Մեկնած օպերատիվ խմբին Գարիկ Հակոբյանի ընկերը` 1985 թ. ծնված Վարուժան Մ.-ն, բացատրություն էր տվել, որ նշված օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Գարիկ Հակոբյանն իր տան տանիքում տեղադրված ալեհավաքը կարգավորելիս անզգուշաբար վայր է ընկել մոտ 2 մ բարձրությունից և ստացել վնասվածք: Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 12-ին Գարիկ Հակոբյանը հիվանդանոցում մահացել է: Գարիկ Հակոբյանի մահվան վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 6-ին Գ. Հակոբյանը, Վարուժան Մ.-ն և 1971 թ. ծնված Արայիկ Մ.-ն գնացել են Գուգարքի տարածաշրջանի «Հայանտառ» ՊՈԱԿ Եղեգնուտի անտառտնտեսության «Վահագնի» անտառպետության թիվ 3 պահաբաժին, որտեղ Վարուժան Մ.-ն բենզասղոցով հատել և մանրացրել է կաղնի տեսակի ծառ, որից հետո մանրացված փայտանյութը թեք լանջով տեղափոխելու ժամանակ Գարիկ Հակոբյանը փայտանյութի հետ գլորվել է, գլխով հարվածել քարերին և ստացել վնասվածք: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |