Բակո Սահակյանի հրամանով դադարեցվել են Սևակ Բեգլարյանի լիազորությունները

Բակո Սահակյանի հրամանով  դադարեցվել են Սևակ Բեգլարյանի լիազորությունները

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ Սևակ Բեգլարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Լիանա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով։

Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---