«ՀայՓոստ»-ի բաժանմունքներում ստեղծվում են հարկ վճարողների սպասարկման կետեր

«ՀայՓոստ»-ի բաժանմունքներում ստեղծվում են հարկ վճարողների սպասարկման կետեր

PanARMENIAN.Net - Այսօր «Հայփոստի» և ՀՀ ՊԵԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության պայնագիր, ըստ որի «ՀայՓոստ»-ի վերանորոգված և արդիականացված բաժանմունքներում ստեղծվում են հարկ վճարողների սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչներ:

Հայփոստում ՊԵԿ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի և այլ վճարումների հետ կապված հարցերին օժանդակումը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը: Իսկ սպասարկման կետերում տեղադրված տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կարող են նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել:

Նախատեսվում է նաև, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում միաժամանակ օգտվել ինչպես ՊԵԿ, այնպես էլ «ՀայՓոստ»-ի ծառայություններից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---