IFC-ն աջակցում է միկրոֆինանսավորման վարկավորմանը Հայաստանում![]() 18 հուլիսի 2013 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն աջակցում է Հայաստանում գործող առաջատար վարկային կազմակերպությանը ընդլայնելու վարկավորման ծավալները՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսավորում տրամադրելու նպատակով, ինչը կնպաստի վերջիններիս գործունեության ընդլայնմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության մակարդակի նվազեցմանը: IFC-ն «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը կտրամադրի վարկ 4 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին և ձեռներեցներին ֆինանսավորելու նպատակով: Փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը կնպաստի երկրի տնտեսական աճին: IFC-ի կողմից ազգային արժույթով ֆինանսավորման տրամադրումը կօգնի նաև ՖԻՆՔԱ կազմակերպությանը նվազեցնել արտարժույթի հետ կապված ռիսկերը: «ՖԻՆՔԱ» կազմակերպության գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանի խոսքերով «Ֆինանսական ծառայությունների տրամադրման միջոցով «ՖԻՆՔԱ» կազմակերպությունը հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի անապահով համայնքների համար` բարելավելու իրենց կյանքի պայմանները:» «Միկրոֆինանսավորումը հնարավորություն է տրամադրում նվազագույն եկամուտ ունեցող գործարարների համար, որոնք չունեն ֆինանսավորման այլ տարբերակներ,» - ասել է Թոմաս Լյուբեքը՝ IFC Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրենը: «ՖԻՆՔԱ» կազմակերպության հետ համագործակցության միջոցով մենք ընդլայնում ենք ձեռներեցներին մատուցվող ֆինանսական ծառայությունները՝ օգնելով ձեռնակությունների զարգացմանը և Հայաստանի մարզերի համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |