Սլովակիայում նշել են սումգայիթյան ջարդերի 18-րդ տարելիցը 1 մարտի 2006 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Բրատիսլավայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին քաղաքի կենտրոնում` Դանուբի աջ ափին տեղադրված խաչքարի մոտ` նշելու Սումգայիթի հայկական ջարդերի 18-րդ տարելիցը: Սլովակիայի հայ համայնքի եւ «Համահայկական կազմակերպությունների ներկայացուցչության» նախագահ Աշոտ Գրիգորյանը նշել է, որ ամեն տարի այս օրերին սլովակյան մամուլն անդրադառնում է սումգայիթյան ջարդերին, իսկ Հայաստանի «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նվեր խաչքարը տեղադրվելուց հետո հնարավորություն է ստեղծվել տարելիցը նշել հուշակոթողի մոտ: Աշոտ Գրիգորյանը նաեւ հայտարարեց, որ «Համահայկական կազմակերպությունների ներկայացուցչությունը» իր վրդովմունքն է հայտնում Ադրբեջանում ծավալված հակահայկական հիստերիայի կապակցությամբ: Սփյուռքի հայկական կազմակերպությունները խստորեն դատապարտում են Հայաստանի եւ հայության նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունները եւ հայտարարում, որ աշխարհի ամբողջ հայությունն ակնդետ հետեւում է գործընթացին եւ պատրաստ է այդ գործընթացի վրա ազդել` գործադրելով իր հսկայական հնարավորությունները: Նա ընդգծեց, որ աշխարհի ամբողջ հայությունը պատրաստ է մեկ մարդու պես պաշտպանել Մայր Հայաստանն ու Արցախը եւ մեկ անգամ եւս ապացուցել աշխարհում մոտ 10 միլիոնի հասնող հայության ներուժի հզորությունը, հայտնում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |