Ընդդեմ ուղեվարձի թանկացման. Այսօր «Նախազգուշացման ակցիա» է անցկացվելու![]() 19 հուլիսի 2013 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝11:00-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ կկայանա տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված «Նախազգուշացման ակցիա»: «Մենք չենք գնում բողոքելու, խնդրելու կամ նույնիսկ պահանջելու, մենք գնում ենք նախազգուշացնելու, որ չենք ենթարկվելու կայացված անհիմն որոշմանը` լայնամաշտաբ կազմակերպման, ինքնակազմակերպման արդյունքում հասնելով նրան, որ բնակչության մեծ մասը վճարի նախկին սակագներով»,- գրել են ակցիայի կազմակերպիչները: Ակցիայի կազմակերպիչները նաև տեղեկացնում են, որ ապատեղեկատվություն է տարածվել, որ ակցիան կառավարության դիմաց է լինելու, մինչդեռ իրենք նախապես հայտնել են, որ հավաքվում են քաղաքապետարանի մոտ: Հիշեցնենք, որ վաղվանից քաղաքացիները երթուղային տաքսիներով երթևեկելու համար պետք է վճարեն 150 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |