Ջոն Հեֆերնը շնորհավորել է հայ լուսանկարիչներին ու նկարիչներին![]() 19 հուլիսի 2013 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորել է այն լուսանկարիչներին ու նկարիչներին, որոնց աշխատանքները դեսպանության կողմից անցկացված «Հայաստանը և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթում ճանաչվել են լավագույնը: Ընտրված 25-ից ավել ստեղծագործություններից պատրաստվել են մեծ վահանակներ, որոնք ներկայումս ամրացված են դեսպանատան պարսպապատին Ծովակալ Իսակովի պողոտայի և դեսպանատան կայանատեղի երկայնքով: Հայաստանի բնապատկերների հետ ներկայացված են նաև ամերիկյան բնապատկերներ: Լուսանկարների ընտրության համար դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով «Հայաստանը և շրջակա միջավայրը» թեմայով լուսանկարիչների մրցույթ է անցկացվել: Ներկայացվել էին ավելի քան 300 լուսանկարներ: Լուսանկարներից բացի՝ վահանակներին ներկայացված են հայտնի ամերիկյան բնապահպանների մտքեր և թևավոր խոսքեր: Իսկ նկարիչների ստեղծագործությունները ընտրվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |